|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանյան գրախանութներում վաճառվում են Հայաստանի և Արցախի քարտեզներ, որոնցում ազատագրված տարածքները ներառված են Ադրբեջանի կազմում. տեղեկացնում է «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը:
Մինչ հայ հրատարակիչները Ադրբեջանին են «նվիրաբերում» մեր պապենական հողերը, ադրբեջանցիներն իրենց քարտեզներում «յուրացնում» են ոչ միայն այսօրվա ԼՂՀ-ն, այլև հոծ գծով միացնում ԼՂ-ն եւ Նախիջևան` կիսելով Սյունիքը:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում ապազգային քարտեզների հրատարակիչներին` ջուր չլցնել ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, իսկ գրախանութների տնօրեններին` չնպաստել այդ խայտառակության տարածմանը: