|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թերթի տեղեկություններով` երեկ կեսօրին Հայաստանի ճարտարագիտական պետական համալսարանի դիմաց տեղի է ունեցել կռիվ, նաեւ կրակոցներ են հնչել:
Ուսանողության շրջանում տարածված լուրերի համաձայն` կռիվը բռնկվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողների միջեւ դիպլոմայինի պաշտպանության ընթացքում ծագած վեճից: Այսինքն` բուհի պատերի ներսում ծագած լեզվակռիվը դրսում վերածվել է կռվի:
Տարբեր տեղեկություններով` դեպքի վայրից մի հոգի մարմնական վնասվածքներով տարվել է հիվանդանոց, իսկ չորս հոգու էլ իրավապահները բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
Միջադեպի հետ կապված` ոստիկանությունից պարզաբանում ստանալու մեր փորձերն անցել են ապարդյուն: