կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 16:39
Տարածաշրջան

Վրաստանում հոգևոր թեմի շուրջ կռվի ժամանակ պատշգամբից 10 հոգի է ընկել

Վրաստանում հոգևոր թեմի շուրջ կռվի ժամանակ պատշգամբից 10 հոգի է ընկել

Վրացական Մարտվիլիում՝ Չկոնդիդյան թեմում, այսօր միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում մի քանի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ. հայտնում է Apsny.ge կայքը։

Վրաստանի հանրային հեռուստատեսության հաղորդմամբ՝ թեմի հոգևորականության ու ծխականների միջև առճակատում է եղել:

Անհամաձայնության պատճառը Չկոնդիդի նորանշանակ միտրոպոլիտ Ստեփանոսի որոշումն էրն արգելել տեղի երկու հոգևորականներին` Կոնստանտին Գաբիսոնիիին և Պետրա Գուդուշաուրին, պատարագներ մատուցել: Որոշումը մետրոպոլիտը կայացրել է այն բանից հետո, երբ այդ քահանաները, չնայած գրավոր և անձնական նախազգուշացումներին, հրաժարվել են ենթարկվել թեմի նոր ղեկավարությանը:

Ծխական համայնքի մի մասը պահանջում է, որ նորանշանակ միտրոպոլիտ Ստեփանոսն անմիջապես հեռանա թեմից: Մի քանի տասնյակ մարդիկ փորձել են մտնել նստավայրի այն սենյակը, որտեղ միտրոպոլիտը հանդիպում էր հոգևորականների հետ: Հրմշտոցի ընթացքում փլվել է երկրորդ հարկում գտնվող պատշգամբի փայտե ցանկապատը: Արդյունքում՝ մի քանի մարդ ընկել է պատշգամբից: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց թվում են լրագրողներ «Ֆորմուլա», «POSTV», «Պիրվելի» և «Ռուսթավի-2» հեռուստաընկերություններից: