Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ֆուտբոլային պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը` Քրիշտիանու Ռոնալդուն, իզուր չէր շտապում «Ռեալ»: Սըր Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեթեր Յունայթեդում» տաղանդին դարձրեց հանճար, այնուհետև լավ օգտագործեց խաղային որակները և խաղաղությամբ բաց թողեց: «Ռեալը» միանշանակ միակ ֆուտբոլային ակումբն է աշխարհում, որտեղ կարելի է լինել և' գլամուրային, և' աշխարհիկ մարդ, և' մեծ ֆուտբոլիստ:
Իզուր չէ ասված` «Ռեալն» աստղեր թողարկող ֆաբրիկա է: Ֆուտբոլի արքաների մեծամասնությունը հենց այս ակումբում են փայլել: Նրանցից մեկը Ռոնալդուն է:
Հարկ է նշել, որ Քրիշտիանուի ազգանունը ոչ է Ռոնալդու է, այլ Ավեյրու: Ռոնալդուն կեղծանուն է, որով նրան դիմել է հայրը` ի պատիվ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի:
Արքայականի մյուս աստղերը` Տելմո Սարրան, Ուգո Սանչեսը, որոնց կարելի է համեմատել Ռոնալդուի հետ, արդեն անցյալում են, իսկ պորտուգալացին դեռ նոր է «ծաղկում»: Եվ եկավ բաղձալի պահը, նա ռեկորդ սահմանեց: Ինտերնետային սնահավատները գրում են. «Մեկը Սարրա էր, մյուսը` Սանչես, երկուսն էլ «Ս» տառով, ինչ կապ ունի այստեղ Ռոնալդուն»: Բայց ինչպես պարզվեց` պորտուգալացու անձնագրային անուններից մեկը Սանթոս է:
40 գոլ մեկ մրցաշրջանի ընթացքում... Մինդեռ վերոհիշյալ ֆուտբոլիստները միայն 38-ն են խփել:
Քրիշտիանուն նշել է, որ իր համար ամենամեծ հաջողությունը Չեմպիոնների լիգան հաղթելն է: Դե ինչ, մաղթենք նրան հաջողություն: