Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հրապարակում եղած ուժերը, որոնք, եթե անգամ դրա մասին միանշանակ չեն արտահայտվում, շատ դեպքերում ասում են, որ հնարավոր չէ զարգանալ առանց զիջելու, եւ, բնականաբար, ենթադրում են ինչ-որ ճանապարհով, զիջումների միջոցով նոր հեռանկարներ ապահովել Հայաստանի զարգացման համար. «Երկիր»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նա նշել է, որ դա ամենավտանգավոր, միեւնույն ժամանակ` ամենահավանական սցենարը, քանի որ «ետնաբեմ այսօր գոյություն ունի, որի մասին շատերը գուցե տեղյակ չեն, բայց դա կբացահայտվի ժամանակի ընթացքում»:
«Երկխոսության առարկա կարող են հանդիսանալ հենց հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարցերը: Թե ինչ է տեղի ունենում ետնաբեմում, դրանից մեր հասարակությունն այնքան էլ տեղյակ չէ: Իսկ այստեղ ես ետնաբեմ տեսնում եմ, որովհետեւ այս խնդիրները չեն կարող անտեսվել, չեն կարող չլուծվել: Պետք է պարզապես հասկանալ, թե որ ուժը ինչ ճանապարհով է պատկերացնում դրանց լուծումը»,- ասել է Ա. Ռուստամյանը: