|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մոտ կես տարի առաջ նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի «քավորությամբ» ստեղծված Ժողովրդահայրենասիրական ուժերի ալյանսը եւ Ժողովրդական կուսակցությունը երեկ հրավիրած համաժողովում քննարկեցին երկրում ստեղծված իրավիճակը:
Նախքան համաժողովի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը հայտարարեց. «Այսօր մենք պաշտոնական խիստ ձեւով ասում ենք, որ մենք երրորդ ուժ ենք»:
Ըստ նրա` իրենք ստեղծել են ժողովրդական շարժում, բայց չեն սեփականաշնորհել այն. «Բոլոր հայրենասիրական ուժերին հրավիրել ենք մեզ միանալու: Մեզ ոչ աթոռ ա պետք, ոչ` սեղան: Մեզ պետք ա հայ ժողովրդի բարեկեցությունը, հայ ժողովրդի լավ ապրուստը, եւ այն ուժերը, որոնք չարով են մոտենում, որոնք սեփական հարստացման խնդիրներն են լուծում, պետք է, ի վերջո, հեռանան մեր հայրենիքից. պետք է թողնեն, որ ժողովուրդը կարողանա ոտքի կանգնել, այս աղքատ վիճակից դուրս գալ: Այսօր պետք չի էքսպերիմենտներ անել, պետք է ուղղակի հոգալ մարդկանց հոգսերը»:
Արդեն համաժողովյան իր ելույթում Աշոտ Մանուչարյանը նշեց. «Մենք կատարել ենք մի հանցագործություն` մենք մոռացել ենք մեր աստվածներին: Ասում են` քրիստոնյա ժողովուրդ ենք, դուք սենց քրիստոնյա տեսե՞լ եք: Էդ ո՞ր քրիստոնյան է, որ փողը սարքում է ոսկի, ոսկուց սարքում է ոսկե հորթը ու սկսում երկրպագել էդ ոսկե հորթին»: