|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադրբեջանական հրոսակները, միջազգային հանրության` Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ հավասարության նշան դնելու հանգամանքից օգտվելով, շարունակ խախտում են հրադադարի ռեժիմը, իշխանություններն էլ չեն դադարում հոխորտալ ու ներքին օգտագործման համար ռազմաշունչ ու սեփական անպարտելիության մասին քարոզչություն իրականացնել: Ժողովրդին չհուսալքելու նպատակով նաեւ գաղտնի են պահում, թե իրականում ինչ է տեղի ունենում սահմանագծում, որ իրենց կողմից հրադադարի ռեժիմի խախտումների համար ադեկվատ պատասխան են ստանում եւ զոհեր տալիս:
«Երկիր»-ն արդեն տեղեկացրել է, որ վերջին շրջանում զոհված ադրբեջանցի զինծառայողներին հրամանատարական կազմը հապճեպ հուղարկավորում է եւ փաստաթղթերում նշում, թե դասալիք են կամ անհայտ կորած: Նշել էինք նաեւ ադրբեջանցի 3 զինծառայողների անուններն ու զորամասերը:
Մեր նոր տեղեկությունների համաձայն` այս տարվա հունվարի 6-ին, ի պատասխան ադրբեջանցի դիպուկահարների գործողություններին, սահմանագծին սպանվել է ադրբեջանական 1-ին բանակային կորպուսի, 161 մոտոհրաձգային բրիգադի զինծառայող Ուլվի Իֆթիգարօղլի Հուսեյնովը, հունվարի 25-ին` նույն բանակային կորպուսի, 190 մոտոհրաձգային բրիգադի լեյտենանտ Զամին Ալլահվերդիօղլի Մամեդովը: Նրանց սպանվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկատվություն չի ներկայացվել: