կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-10 22:07
Առանց Կատեգորիա

Արժեզրկվող միասնություն

Արժեզրկվող միասնություն

Արցախյան ազատամարտում հաղթանակը ազգային միասնական ոգու արգասիքն էր:

Շուշիի եւ Լաչինի միջանցքի ազատագրումը, որով ցամաքային հաղորդակցություն հաստատվեց Հայաստանի եւ Արցախի միջեւ, նյութականացրեց այդ ձեռքբերումը: Այն ցույց տվեց, որ միայն ներքին միասնությամբ հնարավոր անել թվացյալ անհնարինը` սեփական ուժերին ապավինելով հաղթելը: Սակայն հետագայում միասնականության գաղափարը զգալիորեն արժեզրկվեց ու խեղաթյուրվեց:

Դարձյալ գլուխ բարձրացրեց տեղական «հայրենասիրությունը» և, որ ավելի վատ է՝ այլամերժությունը: Դարձյալ Հայրենիքի միասնականության համար կռվող Հայից վերածվեցինք իրարից բամբասող ու իրար մերժող երևանցիների, ղարաբաղցիների, գյումրեցիների...

Առանձին անհատների պահվածքը առիթ դարձավ մի ողջ ժողովրդի հատվածի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության: Իսկ պղտոր ջրում ձուկ որսալուն սովոր որոշ տհասներ, իրենց անձնական շահերը հետապնդելով, խորքային բաժանարար գծեր քաշեցին ժողովրդի միջեւ, ինչը քաղաքական, նյութական մակարդակում դրսեւորվեց ներսում ու դրսում հաղթանակի արդյունքները փոշիացնելու, առեւտրի առարկա դարձնելու, Ղարաբաղը թե՛ աշխարհագրական, թե՛ հոգեբանական առումներով Հայաստանից հեռացնելու չդադարող փորձերով:

Պատմության ընթացքում սա միշտ հանգեցրել է ճակատագրական կորուստների: Այդպես ենք քանդել պետականության հիմքերը, կորցրել անկախությունը: Սթափվել է պետք, վերջապես որակ էինք ձեռք բերել: Միասնության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն հավասարազոր է դավաճանության: