|
Փոխարժեքներ
31 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 |
| EUR | ⚊ | € 444.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.7549 |
| GBP | ⚊ | £ 504.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սարդարապատի հուշահամալիրը մարմնավորում է հայրենասիրության գաղափարը, հայ ժողովրդի ազգային մշակույթի անմահությունը, հայի ստեղծարար ոգու ուժը։ 1918թ․, թշնամին, վերագրավելով Արևմտյան Հայաստանը, հասել էր Սարդարապատ։
Թուրքական կանոնավոր բանակի դեմ սկսվեց դժվարին, բայց հերոսական պայքար, և շուտով հայերը հաստատցեին՝ հերոսական հաղթանակը մերն էր։
Այս հաղթանակը վկայությունն է, որ մեր հոգևոր արժեքների, հավատքի շնորհիվ հայ ազգը կարող է վերստին համախմբվել և կրկին հաղթել թշնամուն, այնպես, ինչպես հենց 1918թ․ եղավ, երբ Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, չնայած զինվորական ղեկավարության պահանջին, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը չտեղափոխվեցին ապահով վայր, իսկ Մայր Աթոռի միաբաններն իրենց անմիջական մասնակցությամբ հայ մարտիկներին քաջալերեցին ռազմաճակատի առաջին գծում»։