Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը շարունակում է ինտենսիվ ընդլայնել ոչ միայն չվերթերի աշխարհագրությունը, այլեւ շարժակազմը։
Ընդամենը օրերս, ինչպես հիշում եք, հանդիսավոր պայմաններում նշվեց ռուսական արտադրության «Սուխոյ սուպերջեթ 100» օդանավի շահագործումը։ Իսկ արդեն երեկ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց «Արմավիայի» եւս մեկ նոր օդանավ՝ «Բոմբարդիեր» CRJ-200-ը (Bombardier Canadair Regional Jet - CRJ)` դառնալով ընկերության 11-րդ «խաղացողը»։
«Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ընկերությունը կանադական արտադրության այս տեսակի 1 օդանավ արդեն շահագործում է։ «Բայց նույն տեսակի միայն 1 օդանավ շահագործելը հարմարավետ չէ տնտեսական եւ տեխնիկական մի շարք նկատառումներով. որպես կանոն, նույն տեսակի առնվազն 2 օդանավ պետք է ունենալ դրանք արդյունավետ շահագործելու համար։ Մենք գնել ենք այս օդանավը գերմանական «Լյուֆթհանզա» ընկերությունից։ Նախատեսում ենք մեկ ամիս անց այս կարգի նաեւ երրորդ օդանավը ձեռք բերել»,- ասաց Մ.Բաղդասարովը։
Ի դեպ, նոր ինքնաթիռը կոչել են Մարտիրոս Սարյանի անունով: