Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չափազանց մեղմ ասած՝ ոչ համեստ առանձնատներ ունեցող նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ վերջին շրջանում լքում են իրենց ապարանքները։
Հավաստի աղբյուրներից թերթին հասած տեղեկությունների համաձայն` առանձնատնատեր պաշտոնյաները, մեկը մյուսի հետեւից, հաստատվում են բազմաբնակարան շենքերում նախկինում ունեցած կամ վերջերս ձեռք բերած իրենց բնակարաններում։ Ավելին, ովքեր ավելի վաղ դա չէին արել, «երկաթե դուռ» են տեղադրում եւ ճաղավանդակ են «քաշում» պատուհաններին` անկախ այն հանգամանքից, թե բնակարանը որ հարկում է։
Դա արվում է զուտ ինքնապաշտպանական նկատառումներով։ Բազմաբնակարան շենքեր տեղափոխվելով՝ նրանք փորձում են գոնե ինչ-որ չափ պաշտպանված լինել աղմուկ հանած «դիմակավոր սեյֆիստների» բանդայից, որ այս տարի մի քանի ավազակային հարձակում է կատարել՝ խուսափելով ոստիկանության ներկայացուցիչների հետ «առերեսվելուց»։