Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մետրոպոլիտենից հայտնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։
Աշխատանքները սկսված են։
«Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմը, որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը», - նշված է հաղորդագրությունում։
Իսկ շաբաթվա քրոնիկոնն այսպիսին է. «Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 444 հազար 892:
Գիծ է դուրս բերվել 2 836 շարժակազմ, որոնցից 514-ը՝ երեք վագոնանի, 1347-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։
Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 452 հազար 550։
Փաստացի տեղափոխվել է 444 հազար 892 ուղևոր
Կատարողականը՝ 98,3 % է։
Բոլորին մաղթում ենք անվտանգ ու անխափան երթևեկություն»: