|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ` մայիսի 10-ից կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը դրսեւորած կարգազանցության` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի եւ Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու, Մայր Աթոռ ներկայանալու` հայրապետական հրահանգները չկատարելու համար:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացրել են, որ Աբել քահանային հրահանգված է եղել մեկշաբաթյա ժամկետում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վանական խորհրդին, սակայն նա չի ներկայացել:
Կախակայման ընթացքում կարգազանց եկեղեցականին արգելվում է կատարել ծիսապաշտամունքային որեւէ արարողություն, հակառակ արգելքին կատարված արարողությունը համարվում է անվավեր:
Հիշեցնենք, որ շվեյցարահայերը դեմ էին հանդես եկել իրենց հոգևոր հովվի՝ Տեր Աբել քահանա Մանուկյանի փոփոխությանը եւ Շվեյցարիայում թեմ հիմնելու` Էջմիածնի որոշմանը: