կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-06 03:25
Աշխարհ

Սիրիայում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

Սիրիայում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

Սիրիական բանակի չորրորդ ընտրյալ դիվիզիան` նախագահ Բաշար ալ Ասադի եղբոր` Մահթեր Ասադի գլխավորությամբ, այս գիշեր վերահսկողության տակ է վերցրել Դամասկոսի Սաքբա արվարձանը: Բնակիչներից մեկը կապ է հաստատել Ամմանում Reuters-ի թղթակցի հետ ու հայտնել, որ հարձակումից առաջ բանակն իրենց զրկել է բոլոր հաղորդակցուղիներից: Գիշերը խուզարկություններ եւ ձերբակալություններ են կատարվել:

Իրավապաշտպանների տեղեկություններով` Սաքբայում ձերբակալվել է 150 մարդ, Էրբինում եւ Թելլեում` 80: Նշվում է, որ որոշ տեղերում, փնտրելով հակակառավարական ցույցերի կազմակերպիչներին եւ չգտնելով նրանց, զինվորականնները պատանդ են վերցրել կանանց եւ երեխաների:

Հալեպում ոստիկանությոնը մի քանի հարյուր ցուցարարների է ցրել, որոնք 2 ամսվա ընթացքում առաջին անգամ դուրս էին եկել մայրաքաղաքի փողոցներ: Այնտեղ նույնպես ձերբակալություններ են եղել:

Հավանորեն, ուրբաթ օրվա նախօրեին կառավարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում: