|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Էլեկտրականության եւ գազի հաշվիչների տվյալները ավելի քան 10 հազար դոլարի չափով կեղծելու մեղադրանքով Լոս Անջելեսի ոստիկանությունը երեքշաբթի օրը ձերբակալել է Բորիս Նազարյանին եւ Գագիկ Ասլանյանին:
Գլենդեյլի Water & Power ընկերությունը արձանագրել է, որ երկու տներում կասկածելիորեն կրճատվել է էլեկտրաէներգիայի եւ ջրի օգտագործումը: Ստուգումներ են անցկացվել, եւ հայտնաբերվել է, որ Բորիս Նազարյանը փոխել է հաշվիչի տվյալները, որի արդյունքում ավելի քան 3 հազար 300 դոլար է գողացել, իսկ Գագիկ Ասլանյանը` 6 հազար 900 դոլար:
Ոստիկանությունը հաշվիչները առգրավել է եւ ուղարկել դատափորձագիտական քննության: Ի դեպ, նման գողության համար 4 հազար 700 դոլարի տուգանք է նախատեսված:
Ըստ Գլենդեյլի Water & Power ընկերության մամուլի խոսնակ Աթինե Հարությունյանի` մոտ 150 բաժանորդ վերջին երկու տարիների ընթացքում կեղծիքներ են կատարել: Գողացված գումարներից 42 հազար դոլարը վերականգնվել է: