|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին դժվարությամբ կարողացել է դուրս գալ Մադրիդում այս օրերին անցկացվող Mutua Madrid Open-2011 մրցաշարի երրորդ փուլ։ Երեկ 20-ամյա Կարոն երկու սեթերի արդյունքում 6։4, 6։4 հաշվով առավելության է հասել Սերբիայի ներկայացուցիչ 19-ամյա Բոյանա Յովանովսկու նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 43 րոպե։
Երրորդ փուլում Վոզնյացկին ուժերը կչափի Դինարա Սաֆինա (Ռուսաստան) - Յուլիա Գյորգես (Գերմանիա) զույգի հաղթողի հետ։