կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-13 00:34
Սպորտ

Վոզնյացկին հաղթեց Չարլստոնի մրցաշարում

Վոզնյացկին հաղթեց Չարլստոնի մրցաշարում

Կարոլին Վոզնյացկին մեկնաբանել է իր հաղթանակը Չարլստոնի մրցաշարում: Երեկ` մրցաշարի եզրափակիչում, վերջինս 6:2, 6:3 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Ելենա Վեսնինայի նկատմամբ:

«Այսօր ես խաղում էի ագրեսիվ, և հանդիպումն անցնում էր այնպես, ինչպես ես նախատեսել էի: Ես պետք է հարմարվեի հողածածկին: Այս մրցաշրջանում ես առաջին անգամ էի ելույթ ունենում հողային ծածկի վրա, այնպես, որ շատ ուրախ եմ, որ ամեն ինչ հաջող ավարտվեց ինձ համար: Այստեղ ես կարողացա առավելության հասնել մի քանի ուժեղ հակառակորդների նկատմամբ, ես շատ երջանիկ եմ», - Վոզնյացկիի խոսքերը մեջբերում է gotennis.com-ը:

Իր հաղթանակի համար Կարոլինը կստանա 111,000 դոլար, ինչպես նաեւ 470 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրած Ելենա Վեսնինան կստանա 57,350 դոլար եւ 320 միավոր: