|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ռոլան Գարոս-2011-ում իր ելույթներն ավարտեց աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի, դանիացի Կարոլին Վոզնյացկին։ Կարոլինը երրորդ փուլում հանդիպել էր Սլովակիայի ներկայացուցիչ Դանիելա Հանտուխովայի հետ։ Վերջինս էլ երկու սեթերի արդյունքում ջախջախիչ` 6:1, 6:3 հաշվով պարտության է մատնել մրցակցին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 13 րոպե։
Չորրորդ փուլում Հանտուխովան կհանդիպի ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովայի հետ, որն իր հերթին հաղթել է Կանադայի ներկայացուցիչ Ռեբեկա Մարինոյին՝ 6:0, 6:4։
Պարտությունից հետո Վոզնյացկին ասել է. «Նա ինձնից անհամեմատ լավ էր խաղում: Պարտությունն իսկապես տհաճ էր, սակայն ես այլ դեղատոմս չունեմ, բացի պարապելուց և կատարելագործվելուց»: