|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանական լրատվամիջոցները ահազանգում են, թե իբր «Արցախյան կողմը ճակատային մաս է հանել իր լավագույն նշանառուներին և հրահանգել հակառակորդին պատճառել հնարավորինս մեծ մարդկային կորուստներ»:
Հավանաբար, ադրբեջանցիներին մտահոգել է տարածված այն տեղեկությունը, որ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն հայկական ստորաբաժանումները հրահանգ են ստացել շփման գծի ամբողջ երկայնքով մեկ պատժիչ գործողություններ իրականացնել` թշնամու քայլերին հակադարձելու համար:
Նույնիսկ 1news.az ադրբեջանական կայքը շտապել է հանգստացնել հայրենակիցներին` գրելով, որ, իրենց թղթակցի հավաստմամբ, հայկական կողմում նման ակտիվություն չի նկատվում, և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին մոտ գտնվող բնակավայրերի տեղական իշխանությունները զգուշացված չեն հայկական կողմից սպասվող վտանգի մասին: