կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-27 10:31
Քաղաքական

Իշխան Զաքարյանը խուսափեց ուղիղ պատասխանից

Իշխան Զաքարյանը խուսափեց ուղիղ պատասխանից
«Ժամանակը» երեկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից հետաքրքրվել է՝ արդյոք պնդո՞ւմ է, որ Երեւանում իր շքեղ նորակառույց առանձնատան կառուցումը ֆինանսավորել է ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանը` իր անձնական միջոցներից, եթե` այո, ապա ամերիկահայ գործարարն ինչո՞ւ է ֆինանսավորել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի շքեղ առանձնատան կառուցումը։

 

«Դա արդեն...»,- ասաց Ի. Զաքարյանն ու պատասխանը թողեց կիսատ։

 

Վերջերս մամուլում հրապարակվեցին փաստաթղթեր, որոնց համաձայն` Ա. Բոյաջյանը Ի. Զաքարյանին թույլ է տալիս կառավարել իր անձնական հաշիվները։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ ամերիկահայ գործարարն Ի. Զաքարյանին ասել է, թե այդ հաշիվներից մի քանի միլիոն դոլար վերցրու եւ քո համար առանձնատուն կառուցիր։ «Հրապարակվել է այն, ինչ որ կա»,- նորից կրճատ պատասխանեց պարոն Զաքարյանը:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: