|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՀՅԴ պատվիրակությունը, Բյուրոյի անդամ, Կենտրոնական Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, ապրիլի 22-ին Ռամալլահում հանդիպում է ունեցել Պաղեստինյան ինքնավարության ՖԱԹՀ կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնց գլխավորել է ՖԱԹՀ Կենտրոնական կոմիտեի եւ Պաղեստինի օրենսդիր խորհրդի անդամ Նաբիլ Շաաթը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-պաղեստինյան հարաբերությունները, միջազգային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, նաեւ միջկուսակցական հարցեր:
Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց դոկտոր Շաաթին Հայաստանին եւ հայերին վերաբերող հարցերի նկատմամբ շարունակական հետաքրքրության եւ փոխըմբռնման համար:
ՖԱԹՀ-ը եւ ՀՅԴ-ն Սոցինտերնի անդամներ են: