|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այս տարի առաջին անգամ կյանքի կկոչվի ընդունելության քննությունների միասնականությանը վերաբերող` ԿԳՆ նախատեսած բարեփոխումը. այս մասին «Ուսուցման բազմաձեւության արդիականությունը եւ հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» խորագրով միջբուհական գիտագործնական կոնֆերանսի ժամանակ տեղեկացրեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ այս տարվանից, անկախ կազմակերպաիրավական եւ սեփականության ձեւից, պետական եւ ոչ պետական բուհերն առկա ուսուցման համակարգում ընդունելություն կկազմակերպեն միայն կենտրոնացված կարգով:
«Սա, իհարկե, մարտահրավեր է ե'ւ պետական, ե'ւ, հատկապես, մասնավոր բուհերի համար, եւ այս մարտահրավերը դիմագրավելու նպատակով մասնավոր բուհերը պետք է մշակեն այնպիսի քաղաքականություն, որով կկարողանան գոյատեւել, աշխատել եւ զարգանալ»,- ասաց նախարարը: