Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 5-ին ՀՀ վարչապետը հայտարարեց երկրի նոր նիմնական օրենքի ընդունման անհրաժեշտության մասին.․․ Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դեռեւս մայիսի 24-ին վարչապետը սահմանադրական բարեփոխումների Խորհրդին հանձնարարել էր մինչեւ 2027ի հունվար «զրոյից նոր սահմանադրություն մշակել»։ Սա վերջին տարիներին Հայաստանին այդքան բնորոշ խառնաշփոթին եւս մեկ տարր հավելեց, քանի որ 2022ին ստեղծված խորհուրդն այս տարվա սկզբին, կարծես թե, արդեն ավարտել էր սահմանադրական փոփոխությունների առաջարկների վրա աշխատանքը։Տարեսկզբին դահայտարարում էր՝ երկրում պետք է լինի «Հայաստանի ժողովրդի կողմից ընդունված» սահմանադրություն՝ «քվեարկության արդյունքներով, որոնք կասկած չեն հարուցում»։ Այստեղ ակնհայտորեն ենթադրվում են 2005 եւ 2015 թվականների հանրաքվեները, որոնց լեգիտիմության վերաբերյալ արտահայտվել են միանգամայն հիմնավոր կասկածներ։ Կառավարության ղեկավարի կարծիքով՝ Հայաստանը կշահի սահմանադրությունից, որը երկիրը կդարձնի «ավելի մրցունակ եւ կենսունակ աշխարհաքաղաքկան եւ տարածաշրջանային նոր պայմաններում», ինչն ակնհայտորեն պարունակում է թյուրքական հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման ակնարկ: Հազիվ թե կասկածի տակ է դրվում, որ սահմանադրական թեմայի ներկայիս «սրացումը» վճռականորեն պայմանավորված է Բաքվի ահեղ աղաղակներով, որտեղ կտրականապես պնդում են վերացնել այն դրույթները, որոնք Ադրբեջանում եւ Թուրքիայում մեկնաբանվում են որպես տարածքային պահանջներ Հայաստանի արեւելյան եւ արեւմտյան հարեւանների նկատմամբ։ Կարելի է հասկանալ՝ հենց «սահմանադրական խնդիրն» է դարձել Բաքվի եւ Երեւանի միջեւ փակուղային բանակցությունների խոչընդոտներից մեկը՝ շրջանակային համաձայնության հասնելու նպատակով (որպես տարբերակ՝ նախաստորագրելով որոշ փոխհամաձայնեցված սկզբունքներ), կամ՝ հարաբերությունների կարգավորման ավելի ընդգրկուն փաստաթուղթ։ Հունիսի սկզբին Ալիեւը հայտարարել էր՝ Բաքուն չի ստորագրի Հայաստանի հետ հարաբերույթունների կարգավորման մասին համաձայնագիրը, եթե հիմնական օրենքի նախաբանը չհեռացվի: Ի պատասխան՝ Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ալիեւի հայտարարությունները՝ դրանք անվանելով «աղաղակող միջամտություն երկրի ներքին գործերին»:
Սահմանադրական փոփոխությունների հերթական հանրաքվե անցկացնելու Երեւանի նախկին ծրագրերը հետաձգվել են COVID-19 համավարակի, Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմի, 2021ի հունիսին արտահերթ ընտրությունների պատճառով։ Անցյալ տարի քննարկվել են նաեւ նոր պետական զինանշանի (այդ թվում՝ դրանից Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռան հեռացման), ինչպես նաեւ վերոհիշյալ նախաբանի հեռացման մասին առաջարկները՝ հղում անելով 1990ի Անկախության Հռչակագրին, որը, «նոր Հայաստանի» կողմնակիցների կարծիքով, լեգիտիմացնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնությունները: «Հայաստանում մի շարք օրենսդրական ակտեր, որոնք հիմնված են Սահմանադրության վրա, չեն ճանաչում Ադրբեջանի տարծքային ամբողջականությունն ու ինքնիշխանույթունը Ղարաբաղի նկատմամբ։ Ժամանակին [Ռոբերտ] Քոչարյանը նախագահ ընտրվեց, չնայած, որ նա հինգ տարի Հայաստանում չէր բնակվում, եւ Սահմանադրական դատարանը նրա՝ Ղարաբաղում ապրելը գնահատեց որպես Հայաստանի տարածքում բնակություն: Այդ պատճառով, բնականաբար, այդ հարցը պետք է լուծվի», – ասում է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետը խոստովանել էր՝ նախաբանը ներառում է «տարածաշրջանային միջավայրում առճակատման նարատիվ, որը մեզ մշտական հակամարտության մեջ է պահում մեր հարեւանների հետ», ինչը վիճարկվում է ընդդիմության կողմից, որը գործող իշխանություններին մեղադրում է Բաքվին հաճոյանալու ձգտման մեջ այնտեղ, որտեղ դա հնարավոր է։ Pashinyan says Armenia needs a new Constitution, but why? - CIVILNET Ներկայումս քննարկման փուլում գտնվող հաշտության համաձայնագրի դրույթների համաձայն՝ դրա դրույթները չեն կարող խախտվել կողմերի ներքին օրենսդրության նորմերով։ Որպես Երեւանի սահմանադրական փակուղու եւ Բաքվի պահանջների միջեւ առկա անջրպետը հաղթահարելու հնարավոր մոդելներ բերվում են աշխարհի այլ տարածաշրջաններում առկա իրավաքաղաքական որոշ կազուսներ: Օրինակ, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Ջեյմս Շարփը վերջերս վկայակոչել է «Ավագ ուրբաթ» համաձայնագիրը (Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության քաղաքական կարգավորման մասին Բելֆաստի 1998ի ապրիլի 10-ի համաձայնագիրը), որը պահանջում էր Իռլանդիայում սահմանադրական հանրաքվե անցկացնել։ Ի դեպ, Հարավային Կովկասում որոշ դիտորդներ խորհուրդ են տալիս զգուշություն ցուցաբերել նման ռազմավարւոթյան նկատմամբ՝ հաշվի առնելով անցյալում ընտրողների ցածր մասնակցությունը եւ հայ բնակչության շրջանում աճող ապատիան ու քաղաքական օտարումը Belfast Agreement serves as model for Armenia-Azerbaijan peace talks - Drawing parallels (caliber.az) Opinion: Armenia's Constitutional Conundrum | commonspace.eu: Բաքվի արտաքին քաղաքական խոհանոցի գիտակների կարծիքով՝ ամենայն հավանականությամբ, Ալիեւը կհետաձգի խաղաղության պայմանագրի կնքումն այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանում չեն վերանայել սահմանադրական նախաբանը: Շաֆիեւն առաջարկում է պայմանագրում ներառել այն ստորագրելուց հետո որոշակի ժամկետում (օրինակ՝ մեկ տարվա ընթացքում) սահմանադրական փոփոխություններ կատարելու պարտավորույթունը: Հարավային Կովկասի հետազոտությունների Բաքվի կենտրոնը նաեւ առաջարկել է «Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվե անցկացնել եւ խաղաղության պայմանագիրն ուժի մեջ մտցնել դրա ստորագրումից հետո որոշակի ժամկետ լրանալուց հետո... ոչ թե Փաշինյանի կառավարությունը, այլ հայ հասարակությունը պետք է հանրաքվեով որոշի, թե արդյոք պայմանագիրն ուժի մեջ կմտնի» aircenter.az: Իր հերթին Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ենթադրում է՝ Փաշինյանը կարող է պահանջել իր վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանից անվավեր ճանաչել նախաբանը, որպեսզի հնարավորություն ունենա ստորագրել համաձայնագիրը մինչեւ նոր սահմանադրության մշակումը Constitutional disputes and peace treaty challenges between Armenia and Azerbaijan – Aze.Media:
Փաշինյանի հայտնի աջակից, «ոչ կառավարական» ակտիվիստ եւ սահմանադրական բարեփոխումների խորհրդում «քաղ․հասարակության» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը պաշտպանում է 2026ի վերջին նոր սահմանադրության նախապատրաստումն ավարտելու ծրագրերը՝ 2027ին հանրաքվեի դուրս գալով։ Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է առնվազն մեկ տարվա ընթացքում հասարակության լայն մասնակցությունը փոփոխութունների քննարկմանը: Դրանց մասին պաշտոնական ծանուցում չկա, Իոաննիսյանը «անվերահսկելի» է որակում ընթացիկ գործընթացը՝ հայտարարելով, որ մինչ օրս բացակայում են որեւէ ցուցում, թե երբ կարող է խորհուրդը սկսել աշխատել նոր սահմանադրության վրա (1) Սահմանադրական հանրաքվե առաջիկայում չի լինելու... - Daniel Ioannisyan | Facebook: Հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը Ալիեւին կոչ է արել արագացնել Երեւանի հետ խաղաղության համձայնագրի ձեռքբերումը: Զրույցի Բաքվի տարբերակում ընդգծվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցման կարեւորությունը, որոնք ամրագրված են ոչ միայն Սահմանադրությունում, այլեւ մի շարք օրենքներում եւ ներքին իրավական ակտերում՝ «տեղական օրակարգն առաջ մղելու համար» president.az Secretary Blinken’s Call with Azerbaijani President Aliyev - United States Department of State: Մինչ Բաքուն կարող է ժամանակ ունենալ սպասելու (չնայած իրավիճակը երկրում, այդ թվում՝ տնտեսականը, կարող է որոշակիորեն տարբերվել հաղթանակի մասին տարածված հաղորդագրություններից), Փաշինյանի վարչակարգին արդեն շուտով անհրաժեշտ կլինի ընտրազանգվածին ներկայացնել ընդունելի խաղաղության համաձայնագիր՝ իշխող քպ-ի 2026ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստելու ֆոնին։ Հակառակ դեպքում մեծանում է հերթական ընդդիմադիր ելույթների վտանգը, որոնք, անկախ ամեն ինչից, որոշակի անհանգստություն են առաջացնում Ադրբեջանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում Ильганомика! Путь развития или дорога без будущего.Часть 1. - YouTube: «Ցանկացած պահի կարող է տեղի ունենալ իշխանափոխւթոյուն։ Փաշինյանի ընդդիմախոսներն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ներկայացնում են որպես հսկայական եւ դավաճանական զիջում։ Եվ եթե Հայաստանում իշխանությունը փոխվի, ապա հաջորդելու է դիմում Սահմանադրական դատարան, որը կորոշի, որ Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերն այդ ուղղությամբ հակասում են Սահմանադրությանը եւ համարվում են ուժը կորցրած», - շեշտում է է քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը Армения готовится к конституционным изменениям. Близок ли мир? (turan.az)։ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»:
Իհարկե, հայկական Սահմանադրությունը վերաշարադրելու պահանջն Ադրբեջանի առաջ քաշած միակ պահանջը չէ։ Կարելի է ենթադրել նաեւ ուրիշներ, որոնց թվում են Հայաստանի Զինված ուժերի սահմանափակումը մի շարք պարամետրերով, Տիգրանաշենի (Քյարքի) անկլավի փոխանցումը, Մեղրիի շրջանով արտատարածքային հաղորդակցությունը, ադրբեջանական բնակչության վերադարձը Հայկական ԽՍՀ տարածքում նրա կոմպակտ բնակության նախկին վայրեր եւ այլն։ Կարելի է չկասկածել՝ ամառային կարճատեւ անդորրը Հայաստանում կփոխարինվի աշնանային հերթական բավական բուռն քաղաքական սեզոնով։
Անդրեյ Արեշեւ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի
Աղբյուրը՝ fondsk.ru-ի