կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 17:38
Քաղաքական

Մեծագույն ցավ եմ ապրում կրթական համակարգում այս ազգակործան իշխանությունների գործողություններից

«Երկար տարիներ աշխատում եմ կրթական համակարգում և մեծագույն ցավ եմ ապրում համակարգում այս ազգադավ, ազգակործան իշխանությունների այն գործողություններից, որ նրանք կոչել են կրթական բարեփոխումներ»,- հունիսի 15-ին Արտաշատում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի անդամ Մարիաննա Եփրեմյանը։

«Այս կեղծ օրակարգով իրականում նրանք քանդում ու քայքայում են կրթական համակարգը՝ հարվածի տակ դնելով, առաջին հերթին, մեր մատաղ սերնդին։ Գիտեի՞ք, որ դպրոցներից դուրս է մղվել Հայ եկեղեցու պատմություն առարկան, որը հայի ինքնության, ինքնորոշման, հայի ազգային արժեհամակարգի և ազգային մտածելակերպի զարգացման հիմնաքարերից է»,- նշեց Մարիաննա Եփրեմյանը։

«Նախաձեռնած բոլոր «բարեփոխումները» նպատակաուղղված են միայն մի բանի՝  որպեսզի մենք դաստիարակենք ոչ թե ազգային ուրույն դիմագծով ու արժեհամակարգով օժտված քաղաքացիներ, այլ պարզապես աշխարհաքաղաքացիներ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։