կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-28 03:59
Տնտեսական

Ինչո՞ւ է գահավիժում գյուղատնտեսությունը

Ինչո՞ւ է գահավիժում գյուղատնտեսությունը

Ինչո՞ւ գյուղատնտեսությունը սկսեց գահավիժել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցը տվեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը եւ ինքն էլ պատասխանեց իր հարցին. «2003-2004 թվականներին փոխեցին հողային օրենսգիրքը, որով գյուղատնտեսական հողատարածք կարող էր գնել ցանկացած մարդ, իսկ մինչ այդ` 1991 թվականին, միայն համայնքի անդամները, գյուղացիները: Սեփականաշնորհվել էր վարելահողերի 75 տոկոսը, 25 տոկոս պետական պահուստի հողերը Քոչարյանը սեփականաշնորհեց: Ի տարբերություն մեզ, որ 400 հազար հեկտարը տվեցինք 300 հազար գյուղտնտեսության, Քոչարյանը մնացած 120 հազար հեկտարը տվեց 700 հոգու»:

Եվ այս դեպքում տուժում են փոքր հողակտոր ունեցողները, քանի որ դրանք եկամտաբեր չեն: Բագրատյանն օրինակ բերեց, որ նույնիսկ պետական հիմնարկներն իրենց առեւտուրն անում են ոչ թե փոքր հողակտորներ ունեցող գյուղացիներից, այլ մեծերից. «Մեկ խոշորը նշանակում է, որ 300 գյուղացի դուրս է մնում: Ուրեմն թող Տիգրան Սարգսյանի ու Սերգո Կարապետյանի արած ռեֆորմներն իրենց գլխին կպնեն: Վնասն այնքան մեծ է, որ քիչ է մնում ասեն` վատություն մի արեք, եղբա'յր, ձեր լավությունը ձեզ մնա»:

Բագրատյանը նշեց, որ գյուղատնտեսական խնդիրները շարունակվելու են, եւ դրա պատճառը հողերի անհավասար բաշխումն է. «Չէր կարելի գալ գյուղ եւ 1.5 հա հողի կողքը ստեղծել 150 հա հողակտոր: Եվ բոլորը չինովնիկներ են` էլ քաղաքապետներ, մարզապետներ, կոալիցիոն կուսակցությունների անդամներ»: