կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 22:51
Քաղաքական

Վարակը մոլեգնում է, տնտեսությունը՝ գահավիժում, ո՞րն է կառավարության առաքելությունը․ Ա․ Խաչատրյան

Վարակը մոլեգնում է, տնտեսությունը՝ գահավիժում, ո՞րն է կառավարության առաքելությունը․ Ա․ Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը գրում է․

«Կառավարության առաքելությունը

Իշխանությունները քիչ քիչ սկսում են խոստովանել, որ համավարակի դեմ ձեռնարկած միջոցառումներն էական ազդեցություն չեն ունեցել, և մոտ 100 մլրդ փաստորեն փոշիացվել է: Վարակը մոլեգնում է, տնտեսությունը՝ գահավիժում: Կգա ժամանակն ու մարդիկ կհիշեն, թե կառավարության անդամներն ինչպես էին իրարամերժ հայտարարություններ անում, թագավարակի վտանգն անտեսում, կամ կոչ անում ծնողներին դպրոց չտանել, եթե «վարակից այդքան վախենում են»: Դեռ երեք ամիս առաջ էի գրել, որ անհասկանալի «զարգացման ծրագրերի» փոխարեն գումարը պետք է ուղղել համավարակի դեմ պայքարին (տե՛ս ստորև): Տրամաբանությունը պարզ էր. հնարավոր չէր մի կողմից ասել՝ նստեք տեղներդ (ձեռնարկությունը փակեք), մյուս կողմից փող տալ, որ ձեռնարկությունը զարգանա: Եթե նույնիսկ ձեռնարկությունն աշխատի, բայց հիվանդության գոնե մեկ դեպք գրանցվի աշխատողների մոտ, մյուս աշխատողներին որևէ կերպ չես կարող «հորդորել», որ գործի գան: Միթե՞ պարզ չէր....

Հիմա խոսում են 70.000 կորցրած աշխատատեղերի մասին և lock down-ի ռիսկերի մասին: Հիմա երկիրը փակելն այլևս իմաստ չունի, վարակն ամենուր է: Հիմա պետք է մշակել և ապահովել new normal - ի կանոնները իրականացումը. ինչպես համավարակի պայմաններում, համավարակի դեմ պայքարին զուգահեռ, կազմակերպել արտադրությունը, հանրային ծառայությունները, տրանսպորտն ու կրթությունը, հասարակական կարգի պահպանումը և այլն: Սա պետք է լինի կառավարության առաքելությունը, այլ ոչ թե քուչեքում դիմակ բաժանելը»:

Հիեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը մարտի 25-ին արձագանքել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ «Հրապարակ» թերթին տված «Այս պահին նման գնահատական գոյություն չունի փոխվարչապետը՝ այն մասին, թե ինչքանով է տուժել տնտեսությունը» վերտառությամբ հարցազրույցին։

Մհեր Գրիգորյանը մարտի 20-ին հայտնել էր, որ երկու շաբաթվա ընթացքում հասանելի կլինի կառավարության՝ կորոնավիրուսի պատճառած վնասները մեղմելուն ուղղված 150 միլիարդ դրամի աջակցության փաթեթը։ 

Հիշյալ հարցազրույցում էլ Մհեր Գրիգորյանը մանրամասնել էր, որ 150 միլիարդից 25 միլիարդ բիզնեսի օժանդակությանն է գնալու, 25 միլիարդը՝ սոցիալական աջակցությանը, և 80 միլիարդը զարգացման ծրագրերն են։  

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանի մարտի 25-ի հիշյալ արձագանքը՝ այստեղ։