|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սինաուկի աճյունով արարողակարգային նավն իջեցվել է Մեկոնգ գետի ջրերը: Հուղարկավորության վերջին օրվա արարողություններն իրականացվել են մայրաքաղաք Պնոմպենում: Արքայի աճյունի մի մասն էլ պահվելու է թագավորական պալատում. տեղեկացնում է BBC-ն:
Նորոդոմ Սիանուկը մահացել էր Պեկինի հիվանդանոցում 2012-ի հոկտեմբերին` 89 տարեկանում: Նրա զմռսված մարմինը 3 ամիս շարունակ ցուցադրվում էր թագավորական պալատում, որպեսզի ցանկացողները կարողանային հարգանքի վերջին տուրքը մատուցել միապետին: