Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առնվազն 58 մարդ է զոհվել Սիրիայում «թունավոր գազից», որը կիրառվել է Հան Շեյհուն քաղաքի ավիահարվածի ժամանակ: Քաղաքը վերահսկում է զինյալ ընդդիմությունը: Այդ մասին հայտնում է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը:
Ըստ սաուդյան «Al Arabiya» հեռուստաալիքի, զոհվածների թիվը կարող է 100-ի հասնել, իսկ տուժածներինը՝ 400-ի: Հան Շեյհունը վերահսկող զինյալ ընդդիմությունը կատարվածի համար մեղադրում է կառավարական ուժերին: Դամասկոսը հայտարարել է, որ բանակը չի կիրառել և չի կիրառում քիմիական զենք մարտի դաշտում, գրում է «Lenta.ru»-ն` «Reuters»-ի վրա հղումով:
«Ասադի ինքնաթիռները 3 ավիահարված են հասցրել: Հարվածներից մեկի ժամանակ թունավոր գազ է կիրառվել: Ախտանիշները, որ տեսանելի են, բացառում են քլորով թունավորումը»,-ասել է ընդդիմադիր մարտիկներից մեկը:
Ավելի վաղ իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը մեղադրել էր Սիրիայի կառավարությանը Հալեպում քիմիական զենք կիրառելու մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայում ռազմական նպատակով քիմիական նյութերի կիրառման դեպքերի հետաքննության ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ մեխանիզմը պատասխանատու է համարում Սիրիայի կառավարությանը սեփական տարածքում քիմիական գրոհի համար:
2014-ի հունիսին Սիրիայի իշխանությունները քիմզենքի վերջին պաշարները բեռնեցին ՔԶԱԿ նավերի վրա: Սիրիան համաձայնվեց ոչնչացնել քիմզենքի պաշարների ԱՄՆ և դաշնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքի տակ: 2015-ի փետրվարի 2-ին ՌԴ-ն հայտարարեց Սիրիայի լիակատար քիմիական զինաթափման մասին` Դամասկոսը Մոսկվայի և Վաշինգտոնի միջնորդությամբ դարձավ ՔԶԱԿ անդամ և ոչնչացրեց իր քիմիական զինանոցը: