Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անկախ պաշտոնի մեծությունից, մեր չինովնիկներն այսօր, կարծես, սկսել են տառապել «ֆեյսբուքացավով» ու անպայման ուզում են իրենց ներկայությունն ապահովել այնտեղ: Իսկ Երևանի քաղաքապետը նույնիսկ հանձնարարական է տվել իր ենթականերին՝ գրանցվել այս սոցիալական կայքում, անկախ տարիքից, կարողություններից և հետաքրքրություններից, որի հետևանքով էլ ոմանք հայտնվում են զավեշտալի իրավիճակներում։
Վառ օրինակ է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ով երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է՝ «Ֆասբուքում» բացվել է իմ կայքը» ու որպես իր հասցե թելադրել իր էլեկտրոնային փոստը:
Նշենք, որ վերջերս Facebook-ում են հայտնվել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ի դեպ, երեկ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ վարչապետ Տիգրան Սարգսյանին որոշել է պատասխանել«ՙFacebook»-ի իր էջում: Մի խոսքով՝ կարելի է փաստել , որ «Facebook» -ը մեր կյանքը թափանցիկ դարձրեց եւ շուտով այստեղ կտեսնենք, թե ԱԺ պատգամավորներ, քաղաքապետեր, միգուցե նաեւ գյուղապետեր, ինչպես են իրար հետ շփվում վիրտուալ աշխարհում եւ ով՝ ում, ինչ սրտիկներ ու սմալիկներ է ուղարկում: