|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում Ուկրաինայում հայ համայնքի և Հայաստանի Հանրապետությունում ուկրաինական համայնքի հիմնախնդիրները: Մասնավորապես հարց է բարձրացվել «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» շրջանակներում Ուկրաինայում պահպանվող լեզուների շարքում հայոց լեզուն ընդգրկելու մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համատեղ աշխատանքներ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի հայ համայնքի օրեր անցկացնելու մասին:
Նախարարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ընդունելությունից առաջ ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ: Հյուրերի հետ նկարվելու Հրանուշ Հակոբյանի նախասիրությունները հաշվի առնելով` հատկապես մինչև վերջ բացահայտվել է դեսպանի անձը: