Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը ընթացիկ տարվա մարտի 30-ից մինչև սեպտեմբերի 1-ը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ սփյուռքի նախարարությունում, որոնց արդյունքում խախտումներ են արձանագրվել:
«Ժողովուրդ»-ը ՎՊ-ի կողմից բացահայտված փաստաթղթերից տեղեկացավ, որ սփյուռքի նախարարությունը «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին «Հայերն այսօր» էլեկտրոնային օրաթերթի և էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար յուրաքանչյուր տարի հատկացրել է 30 մլն 36 հազար դրամ:
Իսկ «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում» ծրագրով 2015 և 2016 թվականներին նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվել է 82 մլն դրամ: Նախարարության կողմից անցկացված մրցույթին հաղթող ճանաչված «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 7 մլն 761 հազար 600 դրամ 2100 հատ տարեգիրք հրատարակելու պայմանագիր է կնքել: Բայց 2100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգրքերից բաշխել է 1025-ը, 1075 հատը՝ մոտ 4 մլն դրամ արժեքով «անհետ կորել են»: Ասել է թե՝ անպիտան ծախս է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։