Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը հանդիպեց «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի երգչախմբային արվեստի օրերին մասնակցելու նպատակով Սփյուռքից ժամանած երգչախմբերի ղեկավարների, ներկայացուցիչների և անհատ կատարողների հետ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Ս.Սրապիոնյանը նշեց. «Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը և այսօր մասնակցում եք փառատոնին: Համայնքներում կատարած ձեր հայապահպան գործունեությունն արժանի է ամենամեծ դրվատանքին: Երգը ժողովրդի սրտի խոսքն է: Մեր երգը ներկայացնելով օտար երկրներում՝ դուք ոչ միայն նպաստում եք մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը, այլև հայ երգը դուրս եք բերում միջազգային հարթակներ, բեմեր: Իսկ Հայրենիքում ձեր ելույթները յուրովի հաշվետվություններ են՝ կատարած և կատարվող աշխատանքների մասին»:
Եգիպտոսի «Արաքս» երգչախմբի խմբավար Միհրան Ղազելյանը նշեց, որ նախորդ փառատոնին իրենց մասնակցությունն աննախադեպ ոգևորություն էր առաջացրել մասնակիցների շրջանում, որի արդյունքում մասնակցելով Կահիրեում անցկացվող երգի մրցույթներին, «Արաքս»-ին հաջողվել է գրավել պատվավոր մրցանակային տեղեր: «Բացի այդ, Արցախի ապրիլյան պատերազմի ժամանակ երգչախմբի անդամներն ու նրանց մտերիմները դրամահավաք կազմակերպեցին և գումարը փոխանցեցին զոհվածների ընտանիքներին»,- հավելեց նա:
Նշենք, որ «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո: Երգչախմբային արվեստի օրերի հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 5-ին, ժ.19:00-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում: