Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հավանաբար շատերն են տեսել ապրիլի 9-ին եւ 16-ին Երեւանի փողոցներով շրջող` փուչիկներով զարդարված աղբատար մեքենաները. այդ օրերին համաքաղաքային շաբաթօրյակ եւ ծառատունկ էր հայտարարված:
Ապրիլի 9-ին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, ընդհանուր առմամբ, տնկվեց ավելի քան 20 հազար ծառ: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ` ծառատունկն իրականացվել է բացառապես ոռոգելի տարածքներում: Հացենի, թեղի, թխկի, սոսի եւ դեկորատիվ այլ տեսակների շուրջ 3600 ծառ է տնկվել փողոցներում, 4350 ծառ` զբոսայգիներում եւ պուրակներում: Ծառատունկին մասնակցել է նաեւ Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ քաղաքապետարանից այդպես էլ չկարողացանք պարզել, թե քանի ծառ է տնկվել ապրիլի 16-ին:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն անում է ամեն ինչ` Երեւանին չզրկելու համար արդեն մատերի վրա հաշվվող կանաչ տարածություններից:
«Մեր նպատակը քաղաքացիական պահանջատիրության հասնելն է: Կանաչ տարածքներն իրենց օրինական տերերից բռնազավթվում եւ սեփականաշնորհվում են, մենք պայքարում ենք, որ մարդիկ ստիպված չլինեն իրենց հանգստի համար վճարել»,- ասաց նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը:
Գաղտնիք չէ, որ զբոսայգիներով հարուստ մայրաքաղաքում մնացել են մի քանի ծառախմբեր, որոնք այլեւս բավարար թթվածին չեն արտադրում քաղաքի բնակիչների համար: 2010-ին շուրջ 164 ծառ էր հայտնվել էր «մահվան վկայականում»:
Խումբն արդեն մոտ 1 ամիս առաջ հանդիպել է Երեւանի քաղաքապետի հետ եւ նրան փոխանցել կարեւոր հարցերով (Ուսանողական, Վիշապի կոթողներ այգիների) փաթեթներ: Կարեն Կարապետյանը նշել է, որ աչքի կանցկացնի եւ կզբաղվի այդ հարցերով, սակայն կոնկրետ գործողությունների խոստում չի եղել:
Արթուր Ավթանդիլյանը նշեց, որ գուցե այս տարի պակասել են ծառահատման ծավալները. պատճառն այն է, որ նվազել է շինարարությունը, կրճատվել է այն կանաչ տարածքների թիվը, որտեղ հնարավոր է շինարարություն անել, ինչպես նաեւ իր որոշակի դերն ունի տեղական ինքնակառավարման մարմինը:
Կ. Հ.