Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայ Օգնության Միությունը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ՀՅԴ Ազատամարտիկներ հանձնախմբի, Հ.Մ.Ը.Մ.-ՀԱՍԿ, Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ համատեղ մարտի 30-ին ժամը 11:00-ին Եռաբլուր Պանթեոնում կազմակերպում է ծառատունկ՝ ի հիշատակ Ապրիլյան պատերազմի զոհերի: Այս մասին տեղեկացնում են ՀՕՄ Հայաստանից:
Միջոցառման ընթացքում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է Հայաստանում լեյկեմիայով և արյան հիվանդություններով տառապող երեխաների բուժմամբ, հատուկ տաղավարում կիրականացնի կամավորների դոնորագրում:
Նշենք, որ դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում, համատեղելիության հայտնաբերման դեպքում, փրկել կյանքեր:
Միջոցառման ընթացքում կիրականացվի նաև հանգուցյալ ՀՕՄ-ուհիների, զոհված ազատամարտիկների, զինծառայողների հոգեհանգստի արարողություն: