Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից այսօր՝ նոյեմբերի 4-ին, առաջին անգամ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում միաժամանակ կազմակերպվել է համապետական ծառատունկ:
Տեղեկացնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն ՄիքայելՄանուկյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցել են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքի ծառատունկին։ Այս տարածքում ծառատունկին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ և այլք։ Մոտ 1,5 հեկտար տարածքում տնկվել է ավելի քան 1800 տնկանյութ (կաղնի, հացենի, կեչի):
«Հայանտառ»-ի տնօրեն Միքայել Մանուկյանն իր խոսքում ընդգծել է, որ ծառատունկն ամբողջությամբ կազմակերպվել է հենց «Հայանտառ»-ի ունենցած տնկանյութերով: Տեղեկացնենք, որ Բյուրականի անտառպետության տարածքում ծառատունկ են իրականացրել նաև «Չոր մարքեթինգ» ակումբի անդամները՝ ավելի քան 1 հեկտար տարածքում տնկելով 2500 տնկանյութ:
Նշենք, որ համապետական ծառատունկի համար նախատեսվել էր մոտ 35 հեկտար տարածք՝ ավելի քան 42 հազար տարբեր տեսակի տնկանյութի համար (կաղնի, սոճի, հացենի, թխկի, կեչի և այլն)։ Հանրապետության մյուս տարածքներում կազմակերպված ծառատունկի մասին ինֆորմացիան կներկայացնենք հաջորդիվ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն