կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-21 05:12
Սպորտ

Ուիմբլդոնի հաղթողները կստանան 1.800.000 դոլար

Ուիմբլդոնի հաղթողները կստանան 1.800.000 դոլար

 

Համաանգլիական «Լաուն» թենիսային ակումբի գլխավոր տնօրեն Այեն Ռիչին երեկ հայտարարել է, որ 125-րդ ուիմբլդոնյան մրցաշարի (20 հունիս - 3 հուլիս) մրցանակային ֆոնդը կկազմի 23,8 միլիոն դոլար։ Կանանց և տղամարդկանց պայքարի հաղթողները  կստանան 1.800.000 դոլար. անցյալ տարի պարգևը կազմել էր 1.540.000 դոլար։

«Աշխարհի առաջատար մարզական միջոցառումները, որոնց թվին է դասվում  Ուիմբլդոնը, կախված են մասնակիցների որակներից։ Շատ կարևոր է, որպեսզի պարգևատրումը համապատասխանի հասարակության հետաքրքրվածությանը և մարզիկի վարպետությանը»,- ասել է Ռիչին:

 Նա նաև խոսել է սպորտային  հարկերի գանձման համակարգի մասին: «Եթե Լեոնել Մեսսին գալիս է այստեղ և հաղթում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, ապա նա հարկեր չի մուծում՝ հանդիսանալով թիմային խաղացող։ Իսկ Ռոջեր Ֆեդերերը ստիպված է դա անել։ Մենք չենք կարծում, որ տվյալ իրավիճակը օգնում է մեր մրցաշարի հեղինակության բարձրացմանը, սակայն այդ հարցն արդեն վերաբերում է կառավարությանը»,- Ռիչիի խոսքերն է մեջբերում AP-ն։