կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-20 20:09
Քաղաքական

Արթուր Մեսչյանը պաշտոնից հեռանալուց առաջ պարգեւատրվել է ոչ թե 1.800.000, այլ 2.350.000 դրամի չափով. Antifake.am

Արթուր Մեսչյանը պաշտոնից հեռանալուց առաջ պարգեւատրվել է ոչ թե 1.800.000, այլ 2.350.000 դրամի չափով. Antifake.am

Արթուր Մեսչյանը Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հեռանալուց առաջ պարգեւատրվել է ոչ թե 1.800.000, այլ 2.350.000 դրամի չափով։ Այս մասին գրում է Antifake.am-ը։

Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Երեւանի` արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնը թողնելուց 3 օր առաջ 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգեւատրման մասին տեղեկությունը։ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 14-ին ստորագրել էր 837-Ա կարգադրությունը, որով պարգեւատրել էր գլխավոր ճարտարապետին։

Քաղաքացիները քննարկում էին, որ Երեւանի քաղաքապետարանի անգործության մեղավորներից մեկն էլ եղել է պաշտոնին հրաժեշտ տված Արթուր Մեսչյանը, որը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին երեւանցիներին բազմաթիվ խոստումներ տված պաշտոնյա է եղել, սակայն դրանք չկատարած` հեռանում է, այն էլ հետը շռայլ գումարներ տանելով։

Մեծ աղմուկ բարձրացրած այս պարգեւավճարային պատմությունը, սակայն, 1 միլիոն 800 հազար դրամով չի ավարտվում։ Պարզվում է, որ նույն օրը՝ օգոստոսի 14-ին, Հրաչյա Սարգսյանը պարգեւատրման վերաբերյալ մեկ այլ կարգադրություն եւս ստորագրել է՝ ընդհանուր 7 միլիոն դրամի չափով պարգեւատրելով Երեւանի քաղաքապետարանի ղեկավար կազմին՝ թվով 20 աշխատակիցների, այդ թվում՝ Արթուր Մեսչյանին։ Վերջինս պարգեւատրվել է 550,000 դրամի չափով։ Փաստորեն մեկ օրվա ընթացքում Մեսչյանը պարգեւատրվել է 2,350,000 դրամի չափով, որը համարժեք է մոտ 4.800 ԱՄՆ դոլարի։