|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ:
Հանրապետության Նախագահը խստորեն դատապարտել է անհանդուրժողականության այս զարհուրելի երևույթը և ընդգծել, որ բարեկամ ամերիկացի ժողովրդին պատուհասած այդ դժբախտությունը կրկին ապացուցեց, որ ատելության բոլոր դրսևորումները, որոնց հաղթահարումը բոլորի հավաքական պարտքն ու առաքելությունն է, նույնիսկ 21-րդ դարում շարունակում են մնալ լրջագույն մարտահրավեր մարդկության համար: