Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ապրիլի 24-ի «Հայոց հիշատակության օրվան» նվիրված ուղերձին արձագանքել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Նախագահ Օբաման շարունակում է վարել արտաքին աղբյուրների վրա հիմնված իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ՝ Թուրքիային արդյունավետ հնարավորություն տալով վետո սահմանել մարդկության դեմ կատարված հանցագործությանը Ամերիկայի պատասխանի վրա:
Տխուր է տեսնել մեր նախագահին, ով իշխանության է եկել` խոստանալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց այժմ օտար կառավարության քաղաքական ճնշմամբ փորձում է այլ բան ասել մեր երկրի արխիվներում մանրամասնորեն և ամբողջական ներկայացված Ցեղասպանության մասին:
Փաստը մնում է փաստ, որ հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած բարելավում պահանջելու է, որ պաշտոնական Անկարան ընդունի իր ժխտողականությունը, իր բարոյական ու նյութական պատասխանատվությունը և համաձայնի մարդկության հանդեպ իրականացված և դեռևս անպատիժ մնացած հանցագործության հարցում միջազգային ճշմարիտ ու արդար որոշմանը:
Մենք խորապես հիասթափված ենք, քանի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չկատարեց իր խոստումը հերթական անգամ՝ հետևելով նախորդ նախագահներին», - հայտարարել է Արամ Համբարյանը: