Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության օրվան նվիրված շքերթին: Նա շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին և վետերաններին` մասնագիտական տոնի կապակցությամբ:
«Անցած երկու տասնամյակները Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարևոր շրջան էին, որի ընթացքում դուք իրականացրել եք ձեր առաքելությունը: Ե´վ Արցախյան ազատամարտում, և´ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք: Ոմանք ընկան այդ կռվում, բայց նրանց հիշատակը և նկարագիրը` արդար և ուժեղ ոստիկանի կերպարը, մնացին և պետք է մնան որպես չափանիշ, որպես ձեր աշխատանքի ու ծառայության ուղեցույց:
Հայաստանի ոստիկանությունն այս ընթացքում անցավ վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենքների ընդունումը և օրենսդրական փոփոխությունների ողջ փաթեթը, իհարկե, անհրաժեշտ էին, բայց ակնհայտ է, որ դրանք բավարար չեն»,- իր շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սարգսյանը` խոսելով նաև օրինականության պահպանման հարցում ոստիկանության անելիքների մասին, խոսքի ավարտին մաղթելով նրանց` արժանի լինել իրենց բարձր կոչմանը:
Հանրապետության ղեկավարը ոստիկանության օրվա առթիվ իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ մեդալներով: