Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Այս օրը եւս մեկ առիթ է արժեւորելու ԼՂՀ ազգային անվտանգության մարմինների աշխատանքը, որը չափազանց կարեւոր է մեր հանրապետության նորմալ կենսագործունեության, հասարակական եւ պետական անվտանգության ապահովման, ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից: Եվս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա բարեխիղճ ու հետեւողական աշխատանքով մեծապես նպաստում են մեր ազատ ու անկախ պետականության ամրապնդման գործին:
Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները քաջ գիտակցում են իրենց առջեւ դրված խնդիրների ողջ լրջությունը եւ այսուհետ էլ կանեն հնարավորը դրանք հաջողությամբ լուծելու համար:
Իշխանությունները կշարունակեն ըստ ամենայնի աջակցել կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացման, ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման գործընթացին:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքում»: