Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Սիրելի՛ կանայք
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ անսահման երջանկություն և սեր:
Հայաստանի Հանրապետության այս տոնը կրկնակի խորհուրդ ունի. այն առնչվում է մեր քրիստոնեական հավատքին և արմատներին: Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետումը, ինչը յուրահատուկ բովանդակություն է հաղորդում տոնին:
Ապրիլի 7-ը մեր ընտանեկան արժեքները մեկ անգամ ևս վերաիմաստավորելու, մայրությունն ու գեղեցկությունը մեծարելու օրն է: Այսօր մենք ձեզ, սիրելի՛ կանայք, փոխանցում ենք մեր սերը` հայտնելով մեր գնահատանքն ու երախտագիտությունը: Զավակները երբեք չեն կարող վարձահատույց լինել իրենց ծնողներին, սակայն մշտապես պիտի գիտակցեն, որ իրենց խաղաղությունը, ձեռքբերումները, իրենց ընտանիքների լուսավոր ու կայուն ապագան մայրերի ամենամեծ երջանկությունն են:
Սիրելի՛ կանայք, եղե՛ք առողջ ու երջանիկ, եղե՛ք ամուր թիկունք մեր երկրին, որպեսզի ձեր սերն ուժ տա բոլորիս միասին կերտելու հզոր երկիր` քայլ առ քայլ իրականություն դարձնելով մեր երազանքի Հայաստանը: