|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել արդի հայ բեմի և կինոյի փայլուն վարպետներից մեկի՝ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Թատրոնում, կինոյում և հեռուստաներկայացումներում Ձեր մարմնավորած կերպարներից շատերը դասականի համարում ունեն թե՛ հանդիսատեսի, թե՛ մասնագետների գնահատականներում:
Որպես հայրենադարձ հայ արվեստագետ և քաղաքացի՝ Դուք մարմնավորում եք մեր ժողովրդի միասնական ջանքն ու ձգտումը դեպի բարին և գեղեցիկը, դեպի արարումն ու ստեղծագործությունը:
Ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ապրել մեր մշակութային կյանքի խնդիրներով, մայր թատրոնի մտահղացումներով: Շարունակում եք արժանիորեն վայելել Ձեր հանդիսատեսի՝ մեր ժողովրդի սերն ու հարգանքը, շարունակում եք արժանապատվորեն կրել Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումները:
Կրկին շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ»,- ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: