|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր` ժամը 14:15 սահմաններում, Ռանչպար-Արաքս (Էջմիածնի շրջան) խճուղում տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար: Ավազով բեռնված` 191 ԼՏ 63 պետհամարանիշով «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել էր եւ դուրս եկել երթեւեկելի մասից:
«Երկիր»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնեց, որ պատահարի արդյունքում, բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել: Վարորդը քունքի մասում ստացել է թեթև վնասվածքներ, իսկ մեքենան առաջին հայացքից այդքան էլ չէր վնասվել:
Ըստ խոսակցությունների` վթարը պատճառ են հանդիսացել է դիմացից եկող երկու մարդատար ավտոմեքենաները, որոնք փորձել են միմյանց վազանց կատարել:
Պատահարից մոտ 20 րոպե անց այլ բեռնատարների վարորդների օգնությամբ շրջված մեքենան անիվներին է կանգնեցվել:
Մանրամասները` տեսանյութում: