|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 14-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի 70 MS 101 (վարորդ՝ 1980 թ. ծնված Մ. Կ.) և «Renault Logan» մակնիշի 35 FV 226 (վարորդ՝ 1957 թ. ծնված Լ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
«Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1981 թ. ծնված Ա. Տ.-ին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ա. Տ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: