|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանը հասանելի բոլոր գործիքները կիրառում է ԼՂ հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն ցուցաբերելու համար, ներառյալ` բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումները. հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունը:
«Համապատասխան նախաձեռնությունները մանրամասն քննարկվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլին Երևան և հունիսին Բաքու կատարած այցերի ընթացքում, ինչպես նաև` Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ապրիլին և մայիսին Մոսկվա կատարած պաշտոնական այցերի ժամանակ:
Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ ամրագրված է կողմերին ուղղված համառ կոչ՝ հաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարմությունը և շարունակել առկա առաջարկությունների հիման վրա համապարփակ կարգավորման հասնելուն ուղղված աշխատանքը»,- ասվում է հաղորդագրությունում: