|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երեկ` ժամը 16.00-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Պողպատավան թաղամասի Հ.Պողոսյան փողոցի 1-ին շարքի թիվ 5 տունը փլուզվել է:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է 1946-ին կառուցված, ոչ բնակելի մեկ հարկանի տան դիմային պատը` 8 մ երկարությամբ և փայտե ծածքն ամբողջությամբ` 48 քմ մակերեսով: Փլուզման հետևանքով վնասվել են գազատար խողովակները, որոնք «1-04» ծառայության աշխատակիցների կողմից ապամոնտաժվել են: