|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքին հավաքված ցուցարարները հոգնել էին հենց սկզբից, ինչը տեսանելի էր նրանց դեմքերից:
Մատենադարանի վերին հատվածի աստիճանների մոտ հավաքված տղամարդիկ հերթով անցնում էին աջակողմյան պատի տակ ու այնտեղ հոգում իրենց բնական կարիքները:
Նրանցից մի քանիսը մեզ անգամ հարցրին, թե որտեղ կարող են «դատարկվել»:
Մոտավորապես կես ժամվա ընթացքում 20 ցուցարար հերթով իրենց ձեռքի պաստառները փոխանցում էին կողքի կանգնածներին, վազելով անցնում պատի այն կողմը ու հենց Մատենադարանի պատերի տակ հոգում իրենց բնական կարիքները: