կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-08 03:26
Իրավական

Քոչարյանի փաստաբանը փաստաբան չէ

Քոչարյանի փաստաբանը փաստաբան չէ

«Այսօր դատարանում պարզվեց, որ Քոչարյանի փաստաբանը նույնիսկ փաստաբան չէ, բայց  փաստաբանական ծախսերի համար 3 միլիոն փող է ուզում մեզանից»,- լրագրողներին հայտնեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:

Նա պարզաբանեց, որ,  համաձայն օրենքով նախատեսված կարգի, եթե մարդը փաստաբան չէ, ապա իրավունք չունի փաստաբանական ծախսեր պահանջել, թեեւ կարող է` որպես  իրավաբանական ծառայություններ մատուցող, հանդես գալ դատարանում:

«Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրն ասաց, որ փաստաբանի անվան տակ հանդես եկող Սարգիս Գրիգորյանը «Հայկական ժամանակ» օրաթերթից էլ է գումար պահանջել փաստաբանական ծախսերի համար եւ ստացել է. «Մենք ենք գտել այդ փաստաթուղթը, որ այդ տղան փաստաբան չէ»:

Մյուս տարօրինակ հանգամանքն այն է, որ օրաթերթին դատի են տվել Բելլա եւ Սեդրակ Քոչարյանները, այնինչ` դատարանում Սարգիս Գրիգորյանը վկայաբերել է Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հոդվածներ: Հաշվի չեն առնվել նաեւ այն, որ թերթը երկու անգամ հերքում է տպագրել:

«Որիշ պատճառ չեմ տեսնում, բացի նրանից, որ  հաշվեհարդար են տեսնում բոլոր նրանցից, ովքերի իր մասին լավից բացի որեւէ բան կգրեն»,- ասաց Ա. Բաբաջանյանը: