|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հալեպում հրադադար է հաստատվում։ Այս մասին հաղորդում է նախարարության Telegram ալիքը։
Հրադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 3:00-ին (Երևանի ժամանակով ժամը 4:00-ին)։
Նշվում է, որ որոշումը կայացվել է քաղաքում իրավիճակը լիցքաթափելու համար։
Հիշեցնենք` հունվարի 6-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել: